Tert.am-ը գրում է.
Բրիտանացի հետազոտողները 2.000 ամուսնական զույգի շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ամուսնության ամենաերջանիկ տարին 3-րդն է, քանի որ հենց այդ ժամանակ են զույգերը սկսում հանգիստ համատեղ կյանք վարել՝ արդեն իմանալով մեկը մյուսի թերությունները։
Ինչպես նշում է The Telegraph-ը, ամուսնական կյանքի 1-ին և 2-րդ տարում զույգերը նոր-նոր են սկսում ճանաչել համատեղ կյանքի նախկինում անհայտ խոչընդոտները, ինչպես նաև նորովի են բացահայտում միմյանց։ Բացի այդ, առաջին 2 տարվա ընթացքում շատ հաճախ նրանց հեքիաթային պատկերացումներն ամուսնության վերաբերյալ բախվում են իրականությանը, ինչը ևս հոգեբանական խնդիրներ է առաջացնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/26/happiest-year/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել