Երիտասարդ և անփորձ մայրիկները հաճախ են հայտնվում գլխապտույտ իրարանցման մեջ հատկապես այս եղանակներին. երեխան հիվանդացել է: Ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել փոքրիկին, մանավանդ, երբ նա իր ցավի մասին խոսել և հայտնել չի կարող: Սակայն խուճապի մատնվել պետք չէ, դուք կարող եք փոքրիկին անհրաժեշտ օգնությունը ցույց տալ նաև տնային պայմաններում: 

Ցավում է երեխայի կոկո՞րդը 

Խոնավ կոմպրես դրեք կոկորդին. 1 թեյի գդալ սննդի սոդան լուծեք քառորդ բաժակ տաք ջրում, վզնոցը փռեք սեղանին, վրան` բամբակի շերտ, ապա` սոդայի լուծույթով նախապես թրջված ու թեթևակի քամված 4-6 շերտանոց թանզիֆը: Կոմպրեսը կոկորդին պահեք 2 ժամ, որից հետո երեխայի վիզը չորացրեք սրբիչով ու պատեք մանկական քսուքով, ապա կապեք բրդյա շալ:

Ողողենք կոկորդը

Մանչուկը, իհարկե, դա անել չի կարող: Ինչպես ասում են` օրինակ ծառայեք. հետ գցեք գլուխը, բարձր կլկլացրեք: Փոքրիկի համար դա զվարճալի կլինի, և շուտով ինքն էլ կփորձի` կարողանալով նմանակել մայրիկին: Սկզբում բաժակի մեջ լցրեք սովորական եռացրած ջուր, ապա` երիցուկի կամ եղեսպակի ոչ թանձր թուրմ: Կարևոր է, որ հեղուկը լինի հաճելի համով ու սրտխառնոց չառաջացնի, ինչի ռեֆլեքսը վաղ տարիքում սրված է: Եթե, այնուամենայնիվ, դա պատահի, մի հարկադրեք շարունակել արարողությունը:

Երեխայի ակա՞նջն է ցավում

Կամ նա հազո՞ւմ է: Կօգնի խոնավ տաքացումը` մանանեխով, սպիրտով, ձեթերով, մեղրով կոմպրեսները: Այստեղ գլխավոր բաղկացուցիչը ջուրն է կամ այլ հեղուկ, որը որոշ ժամանակ անց սառչում է: Այդ իսկ պատճառով խոնավ ջերմությունը բավականացնում է առավելագույնը երկու ժամ, այն չի կարելի թողնել ողջ գիշեր` օգուտի փոխարեն վնաս կբերի:
Խոնավ կոմպրեսները հակացուցված են լիֆարիկ գեղձերի բորբոքման, հայմորիտի դեպքում: Դրանք կարող եք փոխարինել բնական բրդի (վզնոց, հատուկ ծածկոց, շալ) չոր ջերմությամբ: Ամենից լավ տաքացնում են այծի, աղվեսի, շան, արջի և ոչխարի բրդերը: Վերջինս հիանալի կլանում է խոնավությունը (մինչև 33%) և ներծծում: Լանոլինի մեծաքանակ պարունակության շնորհիվ ոչխարենին վերացնում է այտուցավածությունը և տեղային ալերգիկ բորբոքումները:

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել