Британец, начавший икать больше года назад, до сих пор не может остановиться

Մեծ Բրիտանիայի 37-ամյա բնակիչ Դենիել Կլավինը վերջին 14 ամիսների ընթացքում տառապում է զկրտոցից:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Դանիելը մի քիչ չարաշահում էր սպիրտային խմիչքների օգտագործումը: Մի օր առավոտյան նրա մոտ սկսեց զկրտոցը, որը կրկնվում էր ամեն 7 վայրկյանը մեկ: Արդյունքում մինչ օրս տղամարդը զկրտացել է մոտ 5 250 000 անգամ: Իրավիճակն այնքան ծանր է, որ Դենիելն արթնանում է գիշերը և երկար ժամանակ չի կարողանում քնել:

Կլավինը այցելել է բազմաթիվ մասնագետների, երկու էնդոսկոպիա է արել, փոխել է կերակրացանկը, տրակնվիլիզատորներ է օգտագործում, բայց ոչինչ չի օգնում:

«Այն քայքայում է իմ կյանքը: Ես անգամ չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչից է այն առաջացել»,- ասում է տղամարդը Mail Online-ին տված հարցազրույցի ժամանակ:

Британец, начавший икать больше года назад, до сих пор не может остановиться

Երբեմն զկրտոցն անցնում է, բայց ամենավատ օրերին Դենիելնը չի կարողանում նույնիսկ ուտել:

«Լինում են դեպքեր, երբ ես չեմ կարողանում շնչել մոտ 30 վայրկյան, քանի որ զկրտոցը փակում է իմ դիաֆրագման»,- ասում է Դենիելը:

Թեև վերջին տարվա ընթացքում նա սովորել է որոշ չափով կարգավորել իր հիվանդությունը, բայց հենց որ նա մի քիչ թուլանում էր, զկրտոցը կրկին սկսվում է: Դենիելը փորձել է բոլոր ժողովորդական մեթոդները, սակայն դրանք չեն օգնել նրան: Բժիշկները նույնպես անզոր են, քանի որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ շատ քիչ են և բուժման մեթոդները լավ մշակված չեն:

Британец, начавший икать больше года назад, до сих пор не может остановиться

Նրա վերջին հույսը Մագնոռեզոնոնսային տամոգրաֆիան (MRI) է: Դենիելը որոշեց դիմել այդ քայլին, քանի որ իմացել էր 29-ամյա Քրիս Սանդսի մասին, ով զկրտում էր 3 տարի և տամոգրաֆիան անցնելուց հետո պարզել է, որ ունի գլխուղեղի ուռուցք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել