Tert.am-ը գրում է.

Բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչեցրել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ երեկ ռուս սահմանապահների կողմից իր տեղաշարժի իրավունքի խոչընդոտման հետ կապված, պետք է անհապաղ քննության առնվի Հայաստանի պետական մարմինների կողմից, Tert.am–ին հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների համակարգող Վլադիմիր Կարապետյանը:

«Առնվազն այն, ինչ ասել է Զարուհի Փոստանջյանը մտահոգիչ է: Կարծում եմ, որ իր հայտարարությունների հիման վրա պետք է մեր պետական մարմինները անհապաղ քննություն անցկացնեն և հասարակությանը տեղեկացնեն, թե ո՞վ և ի՞նչ խախտումներ է արել: Եվ ի՞նչն է նման անախորժ վիճակի պատճառը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ ասաց.«Զարուհի Փոստանջյանը նշում, էր, որ քրեական գործ հարուցելու մասին դիմել է, սպասե՛նք արդյունքներին: Իհարկե, անցանկալի բան է, բայց մանրամասնությունները պետք է հստակ նշվեն, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել