Աստղաբժշկությունը գիտություն է, որը ախտորոշում և բուժում է նշանակում հորոսկոպի հիման վրա: Աստղակերպի նշանները հետևյալ կերպ են կապված մարմնի մասերի հետ.
խոյ - գլուխ, դեմք
ցուլ - կոկորդ, վիզ
երկվորյակ - ուսեր, թիկունք, դաստակներ
խեցգետին – ստամոքս, թոքեր
առյուծ – մեջք, սիրտ
կույս - փորի ստորին հատված, աղիներ
կշեռք - երիկամներ, նյարդեր
կարիճ - աճուկ, ողնաշար
աղեղնավոր – կոնքեր, հոդեր
այծեղջյուր – ծնկներ, մաշկ, ոսկրային համակարգ
ջրհոս – սրունքներ, մկաններ, կոճեր
ձկներ – ոտնաթաթեր, մատներ
Այս դասակարգումը պայմանական է և, իհարկե, չի նշանակում, որ խոյերի մոտ առկա է միայն գլխացավ, կամ ասենք, առյուծների մոտ պարտադիր է սրտի կաթվածը: Աստղագուշակությունը յուրաքանչյուր հորոսկոպում առանձնացնում է թույլ և ուժեղ օղակները:
Խոյ. տիպիկ խոյը ունի լավ առողջություն և քիչ ուշադրություն է դարձնում տարբեր հիվանդությունների նախանշաններին` համարելով, որ դրանք անտեսելով կվերենան: Ոչ այնքան շատ է հետևում բժշկի խորհուրդներին և գտնում է, որ նրանցից լավ է հասկանում: Խոյերը ծայրահեղ մարդիկ են: Նրանք չեն սիրում բժշկի գնալ, հատկապես ատամնաբույժի: Նրանց անհրաժեշտ է դիետա, ավելի շատ միրգ և բանջարեղեն: Լինելով շատ ակտիվ` խոյերը սիրում են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Խոյերի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում դեմքը.նրանց անհրաժեշտ է վերահսկել էմոցիաները, չջղայինանալ, չլարել մկանները, խուսափել ուտելիքի և ալկոհոլի չարաշահումից: Ճիշտ կենսակերպի դեպքում խոյը առողջության նշան է:
Ցուլ. ցուլի թույլ տեղը կոկորդն է, խորհուրդ է տրվում այցելել ՔԿԱ բժկի մոտ և տաք վզարկու կապել: Ընդհանուր առմամբ ցուլերը առողջ են և էներգիայիով լի, խոյերից համբերատար են, չեն սիրում խոսել իրեն վատ ինքնազգացողության մասին: Համբերատար հիվանդներ են: Ի տարբերություն մյուսների` ցուլերն ավելի թեթև են տանում ցավն ու անհարմարությունները, պարտաճանաչ կերպով կատարում են բժիշկների ցուցումները: Ցուլերը հակված են գիրանալու, այդ իսկ պատճառով նրանց դիետա և ակտիվ կենսակերպ է անհրաժեշտ:
Երկվորյակ. նրանց խնդիրն անքնությունն է: Երկվորյակները դժվարությամբ են լիցքաթափվում, հատկապես երբ հոգնած են: Որպես կանոն երկվորյակները կայուն են, լավ կազմվածք, երկար ձեռքեր և ոտքեր ունեն, հակված չեն գիրանալու, հաճախ են մրսում և հիվանդանում, հնարավոր է ալերգիա դեղերից և սննդից: Չնայած շնչառական հիվանդություններին հակվածությանը` ընդհանուր առմամբ ունեն լավ առողջություն, շատակեր չեն և չեն չարաշահում ալկոհոլը: Երկվորյակներին անքնությունից և նյարդային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սովորել թուլանալ և հանգստանալ:
Խեցգետին. պաշտում է լավ սնվել, հակված է գիրության, սիրում է քաղցր` հատկապես հասուն տարիքում, չի սիրում սպորտ: Երեխա-խեցգետինները սովորաբար հիվանդանում են բոլոր մանկական հիվանդություններով: Խեցգետինները ծանր են տանում ցավը, նրանց մոտ լավ է զարգացած նյարդային համակարգը: Խեցգետինը տրամադրության մարդ է, և դեպրեսիայի ժամանակ հատկապես հակված է հիվանդությունների, ունի ցածր դիմադրողականություն, նրան անհրաժեշտ է ավելի շատ շարժվել և զբաղվել սպորտով, ամեն օր ոտքով զբոսանքներ կազմակերպել:
Առյուծ. որպես օրենք տիպիկ առյուծը առողջ է և գրավիչ, լավ տեսք ունի, նույնիսկ եթե իրեն լավ չի զգում: Առյուծներն ունենում են վարդագույն այտեր և փայլուն աչքեր: Նրանք հեշտ են վերականգնվում հիվանդությունից հետո: Աստղակերպի նշանների մեջ առյուծն ամենաաշխատասեր է: Առյուծը սիրում է սպորտը և ակտիվ կենսակերպը, նրանք համբերատար են, սիրում են ուտել, նրանց դժվար չի դիմադրել գայթակղությանը:
Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ



