Անհրաժեշտ է`

1 տուփ շերտավոր խմոր

4 բաժակ մանրացրած ընկույզ

200 գրամ կարագ

1 թեյի գդալ դարչին

2 բաժակ մեղր

3 թեյի գդալ վանիլինի էքստրակտ

1/2 բաժակ ջուր

1/2 բաժակ շաքարավազ

 

Պատրաստման եղանակը

Տապակեք ընկույզը` ավելացնելով մի-փոքր դարչին: Բարակ տարածեք շերտավոր խմորը և տեղադրեք կարագով քսած տապակին: Ապա ընկույզը ցանեք խմորի վրա և փակեք խմորի մյուս շերտով: Կրկնեք շերտերը երեք անգամ: Խմորի վերևի շերտը կտրատեք շեղանկյուններով: Տապակեք 15-20 րոպե: Առանձին թավայի մեջ լցրեք մեղրն ու ավելացրեք կարագը, այնուհետև ավելացրեք շաքարավազը: Ավելացրեք վանիլինի էքստրակտն ու մի քիչ ջուր: Տաքացրեք զանգվածը անընդհատ խառնելով: Այն բանից հետո, երբ հանեք փախլավան ջեռոցից` մեղրի սիրոպը լցրեք դրա վրա և թողեք, որ այն ներծծվի: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել