Panorama.am-ը գրում է.
«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմմաբ, միջոցառմանը մասնակում էին փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնին մասնակցող երգչախմբեր, անհատ կատարողներ, կոմիտասյան արվեստի երկրպագուներ: Մասնակիցները ծաղիկներ դրեցին և խնկարկեցին Մեծն Կոմիտասի շիրիմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/culture/2013/09/26/diaspora/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել