keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ե՞րբ աշակերտները կլրացնեն փետրվարի 21-ի բաց թողնված դասերը

visibility 5264 commentմեկնաբանել

Mediahub.am-ը գրում է․

Փետրվարի 20-ին, ձյան ակտիվ տեղումներով պայմանավորված, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ հաջորդող օրը՝ փետրվարի 21-ին, դպրոցներում դասերը հետաձգվում են կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

Ե՞րբ դպրոցներում կլրացնեն այդ օրվա բաց թողնված դասերը․ MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանի հետ, որը նշեց, որ որոշողը տվյալ դպրոցն է։

«Դպրոցները կարող են իրենց հայեցողությամբ դասերը անցկացնել ցանկացած շաբաթ օր կամ լրացնել դրանք շաբաթվա ընթացքում։ Դպրոցները դասերը տեղափոխելու մասին տեղեկությունը հաղորդում են համապատասխան լիազոր մարմնին»,- նշեց խոսնակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել