Operativ.am-ը գրում է.

Երեկ Պրիմորսկում գտնվել է 18-ամյա աղջկա դի: Աղջիկը մահացած էր գլխին ստացած որսորդական հրացանի գնդակից: Աղջկա կողքին գտել են այդ հրացանը որով նա գնդակահարվել էր: Իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ աղջկա մահվան հետ կապ ունի 32-ամյա տղամարդն, ով նաև ապրում էր սպանված աղջկա հետ:

 Հետաքննությունը պարզել է, որ հենց այդ տղամարդն էլ սպանել է 18-ամյա աղջկան: 32-ամյա տղամարդը ձերբակալվել էր և խոստովնել, որ պատահաբար է կրակել աղջկա գլխին: Նշենք, որ սկզբում այն կարծիքը կար, որ աղջիկն ինքնասպանություն է գործել: Տղան խոստովանել է, որ փախուստի է դիմել վախի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել