Esem.am-ը գրում է.
Դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը` Մենչը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 38 տարին:
ESem.am-ը զրուցել է դերասանի հետ, ով մեզ պատմեց, որ ծննդյան կապակցությամբ նվերներ ստացել է նախապես: Մոտ մեկ շաբաթ առաջ կինը` Քրիստինեն, նրան պիջակ է նվիրել, իսկ երեկ երեկոյան, երբ աշխատանքից տուն է վերադարձել, ստացել է երեխաների անմոռանալի նվերը: «Նրանք մայրիկին թելադրել էին իրենց բարեմաղթանքները, որոնք կինս գրել էր, իսկ ներքևի հատվածում երեխաներս ինձ էին նկարել իրենց պատկերացմամբ»,- ասաց Արմենն ու հավելեց, որ անակնկալն իր համար շատ թանկ էր ու հուզիչ:

Դերասանին մատուցված անակնկալները շարունակվել են նաև այսօր` աշխատավայրում: Գործընկերները նրան դիմավորել են տորթով, շնորհավորանքներով ու հետաքրքիր նվերով: Նվիրել են շապիկ Արմենի և ընտանիքի նկարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ