1in.am-ը գրում է.
Աթենքում կանցկացվի վինտաժային նորաձևության ամենամյա փառատոն, որը վինտաժի սիրահարների համար հրաշալի հնարավորություն է իրենց հայտնի բրենդների՝ Chanel, Yves Saint Laurent, Louis Vuitton, Hermès, Dior,Gucci, Valentino ու Versace բացառիկ իրերով ուրախացնելու համար:
Աթենքի վինտաժային նորաձևության փառատոնը կազմակերպել է Եվրոպայում խոշորագույն վինտաժային A.N.G.E.L.O. բուտիկը, որը գտնվում է Բոլոնիայի մոտակայքում:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան մեկուկես հազար տղամարդկանց ու կանանց՝ 1940-1980-ականանների յուրօրինակ իրեր, որոնք արդեն նորաձևության դասական նմուշներ են դարձել և ժամակակակից շատ ոճերի հիմք:
McArthurGlen փառատոնի շրջանակում տեղի կունենա Around the World in 80 Scarves ցուցադրությունը, որում ներկայացված են 1940-1960-ականներին աշխարհի լավագույն վինտաժային շարֆերը, որոնցից շատերը պահպանվել են միայն 1 օրինակով:
Փառատոնը կբացվի նոյեմբերի 9-ին ու կտևի մինչև դեկտեմբերի 8-ը: