Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 07:00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ Խոսրովի արգելոցի թիվ 1 ուղեփակոցի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի և Արտաշատի քննչական բաժնի քննիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-09-26-murder-xosrov.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել