1in.am-ը գրում է.
2013թ. երկրորդ եռամսյակում ԱՄՆ տնային տնտեսությունների և ոչ առևտրային խմբերի ակտիվների մաքուր արժեքը հասել է 74 տրիլիոն 820.9 միլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով Դաշնային պահուստային համակարգին:
Այս թիվը 1 տրիլիոն 341.8 միլիարդ դոլարով (1.8%) շատ է առաջին եռամսյակի ցուցանիշից և առավելագույն ցուցանիշ է 1945թ. տվյալների հավաքագրումից ի վեր, սակայն այն հաշվի չի առնում ինֆլյացիան և բնակչության աճը:
Այս գործոնները հաշվի առնելով՝ նետտո-ակտիվների ներկայիս մակարդակը 6.7 տրիլիոն դոլարով գերազանցել է նախաճգնաժամային պիկը՝ 68.1 տրիլիոն դոլար, որը գրանցվել էր 2007թ. երրորդ եռամսյակում:
Երկրի բնակչության հարստության աճին հիմնականում նպաստել է ֆինանսական ակտիվների գնաճը: Միևնույն ժամանակ, ամերիկյան տնային տնտեսությունների համախառն ճշգրտված պարտքը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 0.2%-ով՝ տարեկան կտրվածքով: Իսկ հիփոթեքային վարկերի պարտքը կրճատվել է 1.7%-ով, իսկ սպառողական վարկերն աճել են 5.6%-ով: