
Օրերս հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունը «գիտական հիմքերի» վրա դնելու նպատակով այդ երկրի Գիտություների ազգաին ակադեմիայում սկսել են գործել «Արևմտյան Ադրբեջանի պատմություն», «Արևմտյան Ադրբեջանի բանահյուսություն», «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի ձեռագրերի հետազոտություն», «Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականություն» և «Հայագիտություն» բաժինները:
Կասկած չկա, որ ադրբեջանցիների «գիտական գործունեությունը» պտղաբեր է լինելու նույնիսկ մի դեպքում, երբ ԳԱԱ-ում գործող բաժինների անվանումներն են եփած հավի ծիծաղն առաջացնում: Ինչո՞ւ, որովհետև ի դեմս ՔՊ-ական իշխանության, Իլհամը «Արևմտյան Ադրբեջան» դարձող Հայաստանում ունի գաղափարական զինակիցներ, որոնք ոչ միայն չեն հակազդելու ադրբեջանական պրոպագանդային, այլև, անկասկած, տվել են խոստում՝ իրենց կողմից ամեն ինչ անելու՝ հիմնավորելու համար ադրբեջանական գիտության նորահայտ թեզերն այն մասին, որ Հայաստանի հողն իրականում ազերիներին է պատակնում, իսկ հայերն ինչ-որ արհեստական պրոյեկտ են, որ ստեղծել են գերտերությունները՝ թուրքերին զսպելու: Հենց այս թեզն է քարոզվում Ադրբեջանում տասնամյակներ ի վեր:
Բայց մի՞թե նույն բանը Նիկոլը չի ասում, երբ հայտարարում է, թե այս կամ այն գերտությունն է մեզ կեղծ ազգային ինքնագիտակցություն ներշնչել: Նա դա ասում է, երբ սկսում է թուրքերի հետ խաղաղություն քարոզել ու համոզել, թե իբր նրանց հանդեպ մեր տածած հակակրանքը չունի օբյեկտիվ հիմքեր:
Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի ԳԱԱ-ում էլ կստեղծվեն համապատասխան բաժիններ՝ ապացուցելու թշնամական թեզերի ճշմարտացիությունը: