1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_217523.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել