Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխն արտանետել է 4.5 կմ բարձրությամբ ծխի ու փոշու սյունPanorama.am-ը գրում է.

Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխն արտանետել է 4.5 կմ բարձրությամբ ծխի ու փոշու սյուն: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Կագոսիմա երկրամասի հիդրոօդերևութաբանական վարչությանը:

Նշենք, որ այս տարվա օգոստոսին հրաբուխն արդեն իսկ հիշեցրել էր «իր գոյության» մասին: Այն ժամանակ ծխի սյունը կազմել էր 5 հազար մետր: Գիտնականները հաշվարկել էին, հրաբուխն արտանետել էր 150 տոննա մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել