Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա:
 
Ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը: 
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով հանկարծամահ է եղել: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել