1in.am-ը գրում է.

Ճարպակալմանն առնչվող FTO գենը բարձրացնում է ազդրի կոտրվելու հավանականությունը: Դա պարզել են ավստրալացի հեղինակավոր գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Clinical Endocrinology գիտական ամսագրում: 

Նման եզրակացության նրանք եկել են՝ ուսումնասիրելով տարբեր տարիքի 943 կանանց գենոմը: 

Ուսումնասիրելով ստացված տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ այն կանանց դեպքում, որոնց գենոտիպում գերակշռում է FTO-ն, ազդրի կոտրվածքի առաջացման հավանականությունը 82%-ով բարձր է, քան մյուսների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել