1in.am-ը գրում է.
Յորքի համալսարանի հնագետները ֆրանսիական Ալպերում հայտնաբերել են 8000 տարվա վաղեմություն ունեցող մարդկային գործունեության հետքեր: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, նրանց հաջողվել է գտնել մարդկանց կացարանների և կենդանիների որջերի մնացորդներ, որոնք պատկանում են բրոնզի դարին:
Հայտնաբերված բոլոր հետքերը գտնվում են ավելի քան 2 կմ բարձրության վրա, ինչը, գիտնականների կարծիքով, վկայում է, որ մարդիկ ազդել են ալպիական լանդշաֆտի վրա. սկզբում զբաղվել են ուտելի բույսերի հավաքմամբ և որսորդությամբ, իսկ այնուհետև բարձրլեռնային արոտավայրերում արածեցրել եղջերավոր անասուններին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_217494.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել