Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ «Սպարտակի» տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո մոսկովյան ակումբի նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն խոսել է խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել Յուրա Մովսիսյանին:
«Կառանձնացնեմ Խուրարդոյին: Մովսիսյանը նույնպես լավ խաղաց: Ակնհայտ է, որ իր գործողություններով նյարդայնացնում է Ֆիլցովին: Յուրայի յուրահատկությունը նրանում է, որ նա գոլ է ստեղծում ոչնչից: Այն որ Մովսիսյանը չտոնեց իր նախկին թիմի դարպասն ուղարկած գոլը, հավանաբար, հայկական սոլիդարություն էր` ուղղված «Կրասնոդարի» սեփականատիոջը, ով ճանապարհ է բացել նրա համար դեպի մեծ ֆուտբոլ»,-Չերվիչենկոյի խոսքերը մեջբերում է sovsport-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=116739&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել