Aysor.am-ը գրում է.
Բրիտանացի բժիշկներին հաջողվել է փրկել 77 ամյա Ռոնալդ Դալդոնի կյանքը: Հիվանդն ուներ ստամոքսաաղիքային տախիկարդիա, որի հետևանքով սրտի աշխատանքը խամգարվում է :
Հետազոտություններից հետո բժիշկների համար պարզ է դրաձել խնդրահարույց հատվածն ու դրա վրա ոչ մեծ քանակությամբ սպիրտ են լցրել:
Այս գործողությունը սրտի արհեստական կաթված է առաջացրել, որի արդյունքում սրտի այդ հատվածի բջիջները մահացել են և սիրտը վերադարձել է բնականոն աշխատանքի:
Բժիշկները բացահայտել են նաև այն փաստը, որ մահացած մարդկանց մարմիններից վերցված ցողունային բջիջները պիտանի են փոխպատվաստման համար: Մահացած դոնորի ողնուղեղից վերցված բջիջները հինգ տարի անց նրանք աճեցրել են ողերի, կրճիկների և ճարպերի ցողունային բջիջներ:
Այժմ գիտնականները փորձում են դրանցից ստանալ նեյրոններ և աղիքային բջիջներ: