Tert.am-ը գրում է․

Երեկ՝ փետրվարի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում  Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել էր կայանված վիճակում գտնվող 6 մեքենաների։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում, այդ տարածքում է գտնվում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պատկանող եռահարկ առանձնատունը, և ըստ լրատվամիջոցի՝ սանմաքրման «Կամազ»-ը փողոց է մտել այնտեղ այնտեղ աղ ու ավազ շաղ տալու համար։

Ինչպես պնդում են ականատեսները՝ աղով ու ավազով բարձված բեռնատարն  է եղել վթարի պատճառը,  բեռնատարի վարորդին ստիպել են աղ հասցնել Ավինյանների բակ, հակառակ դեպքում ամենաանփորձ վարորդն էլ կհասկանար՝ վթարն անխուսափելի է:

Նշենք, որ 5-րդ ալիքը և Shamshyan.com-ի փոխանցմամբ,  միջադեպի վայր է եկել նաև Տիգրան Ավինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել