1in.am-ը գրում է.
Աթենքում հակաֆաշիստական միտինգից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 62 ու կալանավորել 5 մասնակցի: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Ցուցարարների խումբը փորձել է մոտենալ ուլտրաաջ «Ոսկե արշալույս» կուսակցության գրասենյակներին, որոնց անդամները մեղադրվում են հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի սպանության մեջ:
Ոստիկանությունը փակել է ցուցարարների ճանապարհը: Երիտասարդները սկսել են այրել աղբամանները, ոստիկանների ուղղությամբ նետել քարեր ու շշեր: Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Աթենքի կենտրոնում փակ են մետրոյի կենտրոնական կայարանները, շատ փողոցներում երթևեկությունը դադարեցված է:
Հակաֆաշիստական միտինգներ են տեղի ունեցել Հունաստանի շատ քաղաքներում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_217482.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել