24news.am-ը գրում է․

Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել․ կալանավորվածների թիվն ընդհանուր առմամբ դարձավ 5։ Այս մասին 24News-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով անուն նշել։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղեկություն շրջանառվեց, որ զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:

Նշենք, որ Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել