Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը կանգնած ծափահարեց Յուրա ՄովսիսյանինPanorama.am-ը գրում է.

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, գոլի հեղինակ դառնալով իր նախկին թիմի` «Կրասնոդարի» հետ խաղում (3:2), ողջունեց ոչ միայն երկու թիմի երկրպագուներին, այլև Սերգեյ Գալիցկուն: Երբ Մովսիսյանը հեռացավ խաղադաշտից, կրասնոդարյան թիմի նախագահը, ով երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է, կանգնած ծափահարեց հայ ֆուտբոլիստին:

«Գալիցկու հետ մենք հանդիպեցինք,- խոստովանել է Յուրան:- Ջերմ շփվեցինք: Ես Մոսկվայում էլ եմ զգում նրա աջակցությունը:
Շատ եմ հարգում «Կրասնոդարին» և չեմ ցանկանում բուռն նշել նրա դարպասը խփած գոլը, առավել ևս, որ այդ կերպ տխրեցրել եմ իմ նախկին թիմին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել