Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգում երեք բեռնատար գնացք են իրար բախվել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի առավոտյան:
Բախման հետևանքով 20-30 վագոններ դուրս են եկել երկաթգծերից: Երկաթուղային ընկերության չորս աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ. բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գնացքները պատկանել են BNSF Railway ընկերությանը: Գնացքներից մեկը մեկնելիս է եղել դեպի արևելք, երբ բախվել է իր ճանապարհին կագնած մեկ այլ բեռնատար գնացքի: Մի քանի րոպե հետո գնացքներին բախվել է երրորդը, որը շարժվելիս է եղել դեպի արևմուտք:
Հաղորդվում է, որ գնացքները տեղափոխելիս են եղել տարաներ, որոնց մեջ որևէ թունավոր նյութ չի եղել:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=44955/texasum+ereg+bernatar+gnacg+en+baxvel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել