1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսի դատարանում երեկ ավարտվել են երգչի վերջին համերգների կազմակերպիչ AEG Live ընկերության դեմ Ջեքսոնի մոր հայցի դատական լսումները, որը ձգվում էր արդեն 5 ամիս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Փրոմոութերի փաստաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ջեքսոնի մայրը պահանջոււմ է 10 անգամ ավելի շատ գումար, քան իրականում կարող է պահանջել, բացատրելով, որ խոսք կարող է լինել միայն 21 մլն դոլարի, այլ ոչ թե 290 միլիոն կամ 1,5 մլրդ դոլարի մասին: 

Փաստաբանի խոսքով՝ Ջեքսոնի պայմանագրերի հնարավոր եկամուտներն ու պայմանագրերը, եթե նա ողջ լիներ, ոչ մի ընդհանուր բան չունեն 2009թ. ստեղծված իրավիճակի հետ: 

Իր հերթին, Ջեքսոն ընտանիքի փաստաբանը հայտարարել է երդվյալ ատենակալներին, որ հենց փրոմոութերն է մեղավոր երգչի մահվան համար, քանի որ վարձել է ոչ պրոֆեսիոնալ բժշկի՝ Կոնրադ Մյուրեին, որն էլ երգչին տվել է մահացու չափաքանակով դեղամիջոցը: 

Ջեքսոնի ընտանիքի փաստաբանը պահանջում է 290 մլն դոլար փոխհատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել