Tert.am-ը գրում է.

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի փետրվարի 18-ի դրությամբ տրվել է 652 հավաստագիր. տրամադրված հավաստագրերից արդեն իսկ իրացվել է 12 հավաստագիր:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել