Panorama.am-ը գրում է.
Մոսկվան Տոկիոյին զգուշացրել է, որ կարող է սահմանափակել ճապոնացի պաշտոնյաների այցերը Կուրիլյան կղզիներ, եթե վերջիններս ռուսական տարածք այցելելիս զերծ չմնան կղզիների թեմայով հանրային ելույթներից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
Ըստ աղբյուրի` ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվայի ուշադրությանն է արժանացել Ճապոնիայի Օկինավայի և Հյուսիսի, գիտության, տեխնոլոգիայի և տիեզերքի հարցերում քաղաքականության նախարար Իտիտա Յամամոտոյի հայտարարությունը, ով Կուրիլյան կղզիներ այցելելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ճապոնիային պետք է վերադարձվեն Հարավային Կուրիլները (Ճապոնիայի համար` Հյուսիսային տարածքներ):
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. «Եթե ճապոնացի պաշտոնյաները ռուսական տարածքներ այցից հետո ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում զերծ մնալ կղզիների թեմայով հանրային ելույթներից, այսուհետև մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակել նրանց այցը Կուրիլյան կղզիներ»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ