Emedia.am-ը գրում է.
Դերասան Ռիչարդ Գիրը բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Քեր Լաուէլից: Այս մասին տեղեկացնում է People ամսագիրը, հղում անելով զույգին մոտ աղբյուրներին։
Ընդ որում, նա չի հայտնել, արդյոք զույգն ապահարզանի դիմում է ներկայացրել, պատրաստվու՞մ է դա անել, թե՞ ոչ։
Ունեցած տեղեկության համաձայն, զույգի բաժանման պատճառներից մեկը կյանքի դրվածքի վերաբերյալ տարբեր տեսակետների առկայությունն է։ Բուդդիզմ ընդունած 64–ամյա Ռիչարդ Գիրը հեռու էր մնում բարձրաշխարհիկ միջոցառումներից, այն դեպքում, երբ իր 52–ամյա կինը գերադասում էր ակտիվսոցիալական կյանք վարելը։
Գիրի ներկայացուցիչը չի մեկնաբանել դերասանի ու նրա կնոջ բաժանման մասին լուրը։ Իրենք՝ գիրն ու Լաուէլը, ևս որևէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ։
Ռիչարդ Գիրն ու Քերի Լաուէլն ամուսնացել են 11 տարի առաջ։