1in.am-ը գրում է.
Իրանը հայտարարում է, որ պատրաստ է բարձր մակարդակով հանդիպել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:
«Հանդիպումը ո՛չ ինքնանպատակ է, ո՛չ արգելված ինչ-որ բան: Դա կարող էր դառնալ լավ սկիզբ: Նախագահ Ռուհանին սկզբունքային որևէ խնդիր չի ունեցել (Բարաք Օբամայի հետ հանդիպելու համար)»,- ասել է Զարիֆը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ամերիկյան կողմն իրանցիներին առաջարկել է Իրանի և ԱՄՆ-ի նախագահների ոչ պաշտոնական հանդիպում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, սակայն մերժում է ստացել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_217460.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել