1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է իր սաների` «Հանովեր»-ի դեմ ցուցադրած խաղից: Հիշեցնենք` մյունխենյան ակումբը վստահ հաղթանակ է տարել` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 4:1 հաշվով:
«Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք: Առաջին խաղակեսի վերջնամասում կորցրեցինք խաղային կարգապահությունը: Սակայն ապշած եմ սաներիս` երկրորդ խաղակեսի ընթացքում ցուցադրած խաղից: Մեր թիմն առավելության հասավ շատ բարդ խաղում` շատ բարդ մրցակցի նկատմամբ:
«Հանովեր»-ը զարմացրեց իր խաղով, իսկ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները համապատասխան մակարդակ ցուցադրեցին: Մեր թիմում բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ կան: Նրանք բոլորը կօգնեն «Բավարիա»-ին` տիտղոսներ նվաճելու գործում»,- ասել է մասնագետը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_217446.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել