Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատում են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները փորձում են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմում է փախուստի, ինչից հետո հետապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացնում են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հրահանգ են ստանում, որպեսզի մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:

Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվում է «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսում են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել