
«Ռանդևու» հաղորդման հյուրն էր Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Եկավ կյանքի մի դաժան որոշում, որ Նազիկ Ավդալյանն ամուսնալուծվում է։ Արդյոք չկային ուղիներ` ընտանիքը պահպանելու.
«Դա այնպիսի մի դաշտ է, որ տաս րոպեով զրուցենք, կիսատ է մնալու ու տարբեր մարդկանց մոտ, տարբեր հարցեր են առաջանալու։ Ընտանիքն էնքան բազմաշերտ է ու էնքան նրբություններ կան, որ երբեք անձնական հարցերի հետ կապված ես չեմ փորձում որևէ խուրհուրդ, քննադատություն տալ, որովհետև չես իմանա այդ մարդն ինչերի միջով է անցնում։ Բնականաբար, ով ամուսնանում է, չի ուզում բաժանվի։ Գալիս է մի պահ, երբ որ զգում ես` շատ անառողջ է մթնոլորտը, և ամենաճիշտ քայլը բաժանվելն է։ Սերը պահելն ամենօրյա աշխատանք է, ու եթե չի արվում դա մի պահ, ապա գնում է դեպի այլ կողմ։ Համենայն դեպս մենք երկուսով ենք եկել այդ որոշմանը»։