1in.am-ը գրում է.

Ոչ թանկ, սակայն ստուգված բուժսպասարկման ու սարքավորումների խթանումը կարող է տարեկան շուրջ 1.2 մոր ու երեխայի կյանք փրկել՝ հայտնում է The Australian-ը: Նման եզրակացության են եկել The Marshall Hoffman ընկերության մասնագետները:

Ընկերությունը, որը մասնագիտացած է հասարակայնության հետ կապերի վրա, սահմանել է բուժօգնության ցուցաբերման 10 ինովացիոն ծրագրեր, որոնք կօգնեն 2016-2020 թվականներին խուսափել 7.5 մլն մահվան դեպքից: Ընկերությունը նաև նպաստել է այդ նախաձեռնության խթանմանը ՄԱԿ-ում:

Ծրագիրը ներառում է փորլուծության բուժման նոր տեսակներ, հատուկ հագուստ՝ նոր ծննդաբերած մայրերի մոտ արնահոսությունը կանխելու համար, ինչպես նաև ոչ թանկ հակաբորբոքիչ միջոցներ:

Այդ նորարարությունները հանդիսանում են երեխաների և մայրերի մահացության թվաքանակի կրճատման գլոբալ ծրագրի մաս, որը պահանջում է տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում: Ծրագրի գործարկումը նախատեսված է 2015-ին: 

Ինովացիոն ծրագրի հովանավորներն են Նորվեգիայի կառավարությունը, Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, USAID-ը, UNICEF-ը և ոչ կառավարական PATH կազմակերպությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել