Ցուրտ սեզոնի մեկնարկի հետ մեծանում է մրսելու և հիվանդանալու ռիսկը: Վիրուսներից պաշտպանվելու համար կարելի է օգտագործել բուժիչ ըմպելիքներ, որոնց օգտակարությունն ապացուցվել է դեռ մեր տատիկների կողմից: Ահա 10 ամենաօգտակար միջոց մրսածության դեմ:
1. Տաք թեյ մեղրով և կիտրոնով
Եթե մրսել եք, առաջին հերթին պատրաստեք ոչ թունդ սև կամ կանաչ թեյ, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և կիտրոն: Շատ կարևոր է չավելացնել կիտրոնն ու մեղրը եռացրած ջրի մեջ, որպեսզի պահպանեք դրանց օգտակար հատկությունները:

2. Մորու թեյ լորենու ծաղիկներով
Լորենու չոր ծաղիկներից թեյ պատրաստեք, ավելացրեք մորու չոր հատիկներ: Թողեք, որ մնա 30 րոպե: Եթե մորու հատիկներ չկան, կարող եք օգտագործել մորու մուրաբա:
3. Մասուրի թեյ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասուրը վիտամին C-ի հիանալի աղբյուր է: Չոր մասուրի մանրացրած հատիկներին (3 ճաշի գդալ) ավելացրեք 0,5 լիտր եռացրած ջուր և թողեք, որ գիշերը մնա: Հաջորդ օրը 4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ խմեք ½ բաժակով:
4. Լոռամրգի կամ հաղարջի հյութ
Լոռամիրգն ու հաղարջը հիանալի հակաբակտերիալ հատկություններ ունեն: Հյութ պատրաստելու համար 3:1 չափաբաժնով տրորեք հատապտուղը շաքարի հետ: Ստացված զանգվածից 2 ճաշի գդալը խառնեք կես լիտր տաք ջրի հետ:
5. Տաք կաթ հանքային ջրով
Եթե հազ ունեք, տաք կաթին ավելացրեք հանքային ջուր ու խմեք:
6. Սխտորով կաթ
Այս հիանալի ըմպելիքը ձեզ ոտքի կկանգնեցնի մի գիշերվա ընթացքում: Տաք կաթին ավելացրեք 10 կաթիլ սխտորի հյութ և խմեք քնելուց առաջ:
7. Կոմպոտ չրից
Այս միջոցը հայտնի է բոլորիս մանկությունից: Չորամրգերից ըմպելիքը հիանալի բուժիչ հատկություններ ունի: Լվացեք չորամրգերը, եփեք եռացող ջրում մոտ 30 րոպե, ավելացրեք շաքար (2 ճաշի գդալ մեկ լիտր ջրին): Ստացված կոմպոտին կարող եք ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ և մեղր:

8. Կոճապղպեղով և կիտրոնով թեյ
Կօգնի աշնանային ցուրտ օրերին, կամրապնդի իմունիտետն ու կբարձրացնի աշխատունակությունը: 1 բաժակ տաք ջուրը խառնել 1 ճաշի գդալ մեղրի, 1 ճաշի գդալ կիտրոնի, 0.5 թեյի գդալ կոճապղպեղի մանրացրած արմատի և մի պտղունց դարչինի հետ: Կարող եք ավելացնել անանուխի մի քանի տերև:
9. Գլինտվեյն
Հիանալի միջոց է մրսածության դեմ: Խառնել համեմունքները, ավելացնել 100 մլ ջուր, եռացնել, հանել կրակի վրայից, թողնել 10 րոպե: Նարինջը կլորներով կտրատել: Խառնել գինին, ստացված հյութը, շաքարն ու նարինջը: Հասցնել եռման, բայց չեռացնել: Կարող եք ավելացնել մեղր, խնձոր կամ չամիչ: Մատուցել տաք վիճակում, ցանկալի է քնելուց առաջ:

10. Երիցուկի թեյ
Երիցուկը նուրբ հակաբորբոքային միջոց է: Լորենու և մեղրու համադրությամբ հիանալի միջոց է մրսածության դեմ: Թեյը պատրաստելու համար վերցնել 1 թեյի գդալ երիցուկի և լորենու ծաղիկներ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 20 րոպե: Խմել օրական 3 անգամ 1/3 բաժակով ուտելուց առաջ: Կարող եք ավելացնել մեղր:



