Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններոմ Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Վ. Մեսրոպյանի գլուխը կտրվել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել