Tert.am-ը գրում է.

Երեկ Երևան–Մեղրի միջպետական ճանապարհին՝ Լիճք գյուղի հատվածում, ռուս սահմանապահների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար վերջինիս ներողություն է խնդրել ՌԴ սահմանապահներից գնդապետ Միրզոևը և պատրաստակամություն հայտնել փոխհատուցում տրամադրել վնասված տեսախցիկի համար, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Անուն ազգանունը չգիտեմ, գիտեմ,որ старший лейтенант էր, և այդ գնդապետը՝ Միրզոևը, նրա համար ներողություն էր խնդրում»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը, ով երեկ Սյունիքի մարզ այցելել էր մարզի թիվ 38 ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սամվել Կարապետյանի՝ Ագարակում անցկացվող նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։
Զարուհի Փոստանջյանը հեռախոսազրույցի ժամանակ վերադառնում էր Երևան, իսկ գիշերը Մեղրիի ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել հանցագործության մասին:

Ի պատասխան հարցի, թե այս միջադեպում տեսնո՞ւմ է քաղաքական ենթատեքստ, «Ժառանգության» պատգամավորն ասաց. «Ժամանակը ցույց կտա: Չեմ կարող ասել, այս պահին չեմ կարող ասել: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ նրանք ժամը 13–ին նույն գործառույթները իրականցրել են: Էլի նույն կերպ ճանապարհը փակ էր, նույն ձևի կանգնեցրել են, բոլոր մեքենաները զննել են, ասել են՝ куда едете? , представьтесь, ваши документы, c какой целью Вы едете в Мегри и Агарак?: Ասել եմ՝ Предвыборная компания..»:

Սրանից հետո, ռուս սահմանապահը, ըստ Զարուհի Փոստանջյանի, վերցրել է իր պատգամավորական վկայականը, զանգահարել է ինչ-որ տեղ և ռուսերենով զեկուցել, որ ԱԺ պատգամավոր է, գնում է Մեղրի, Ագարակ՝ նախընտրական քարոզարշավի մասնակցելու նպատակով:

«Մենք ասում ենք, մեզ ցույց տվեք որևէ իրավական հիմք՝ ճանապարհը փակելու, փաստաթուղթ, չի տրամադրվել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ում հարցմանը, թե ի՞նչ հիմքերով է փակված Հայաստանի ներպետական ճանապարհը, ռուս սահմանապահներն ասել են, թե ինչ-որ թմրավաճառ մաքսանենգի են փնտրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել