Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը միասեռական ամուսնության ժամանակ հանդես է եկել որպես վկա: Նա և իր կինը մասնակցել են Մեն նահանգի բնակչուհիներ՝ Բոնի Կլիմենտի և Հելեն Տորգալսենի հարսանեկան արարողությանը:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին: Հելեն Տորգալսենն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահը որպես վկա ստորագրում ամուսնության փաստաթուղթը: Սակայն Ջորջ Բուշ ավագի մամլո ծառայությունը հերքում է այդ փաստը և նշում, որ 90-ամյա Բուշ ավագը և նրա կինը ընդամենը հյուր են եղել այդ արարողությանը:

Միասեռական զույգը ամուսնությունից հետո մեկնել է հարսենական ճանապարհորդության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել