1in.am-ը գրում է.

Հայաստանում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով մարզերին նախատեսվում էր բաշխել աշնանացան ցորենի 3453 տոննա առաջին վերարտադրության սերմացու:

Սակայն. Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց Ձորի մարզերից համապատասխան գրություններով ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննա պահանջարկ: Մարզերում առաջացած աշնանացան ցորենի սերմացու պահանջարկը բավարարելու և աշնանացանի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ ձեռք բերել 326 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որը կհատկացվի պահանջարկ ներկայացրած մարզերին: Սա Կառավարության որոշումն է:

Վերջնական տվյալով մարզպետարաններից ներկայացված պահանջարկը կազմում է 3779 տոննա: Սերմացուն կտրամադրվի մարզերի մինչև 3 հա տարածության վրա ցանք կատարել ցանկացող տնտեսավարողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել