Բաղադրությունը
կաթնաշոռ՝ 450-500 գ,
թթվասեր՝ 50 գ,
յոգուրտ՝ 50 գ,
ձու՝ 5 հատ,
շաքարավազ՝ 150 գ,
եփած թարմ սուրճ՝ 250-300 մլ,
կոնյակ՝ 50 մլ,
բիսկվիթային թխվածքաբլիթ՝ 100 գ:
Պատրաստման եղանակը
Քերիչի անցքերով անցկացրե՛ք կաթնաշոռը, ավելացրե՛ք յոգուրտը և թթվասերը, խառնե՛ք: Դեղնուցներն առանձնացրե՛ք սպիտակուցներից: Դեղնուցները հարե՛ք շաքարավազի հետ այնքան, մինչև սպիտակեն: Աստիճանաբար խառնե՛ք կաթնաշոռով զանգվածի հետ:
Սպիտակուցները հարե՛ք մինչև պինդ փրփուր ստացվի: Զգուշորեն խառնե՛ք կաթնաշոռի զանգվածի հետ: Հովացած սուրճի մեջ ավելացրե՛ք կոնյակ:
Թխվածքաբլիթը թաթախե՛ք սուրճի մեջ, դրե՛ք տարաների մեջ: Վրան լցրե՛ք կաթնաշոռե զանգվածը: Նորից թխվածքաբլիթը թեթևակի թաթախե՛ք սուրճի մեջ և դրե՛ք կաթնաշոռե զանգվածի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



