Ոչ մի թթու խոսք չեմ ուզում ասել քաղաքապետարանի հասցեին,որովհետև երեկ երեկոյան իմ ու նույն ճանապարհին հայտնված վարորդների երեք տարվա հնարավոր և անհնար թթու խոսքերի պաշարը սպառվեց`  երկուս ու կես ժամից ավել Ադմիրալ Իսակովի պողոտայով անցնելու ընթացղքում;
Լավ, թե էդ ասֆալտը ինչի քանդեցիք ու թե ինչու եք նորը փռում, արդեն ինձ չի հետաքրքրում; Վստահ եմ,որ այդ գործընթացների հետևանքով առաջացաց ատկատների գումարը երեկ հնչած բազմահազար անեծքների հետևանքով <կվայելեք> համապատասխան վայրերում; Բայց գոնե այդքանից հետո կարող եք չէ առավոտյան մարդկանց պաշտոնապես հայտարարեք, թե որ փողոցները ժամը քանիսին եք փակելու, որ մարդիկ աշխատանքից հոգնած տուն վերադառնան այլ ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել