![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Համացանցը, սոցիալական կայքերը և մյուս լրատվամիջոցները անշուշտ շատ լուրջ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա: Լրագրողները, օգտատերերը անդրադառնում են մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներին, այդ թվում նաև պետական-իշխանական մարմինների գործունեությանը: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ կարծես այդ մարմինների կողմից չկա արձագանք այդ հրապարակումների, գրառումների, քննարկումների վերաբերյալ: Մինչդեռ, ճիշտ կլիներ նախարարությունները, կառավարությունը, մյուս մարմինները միասնական կամ ըստ գերատեսչությունների ունենային հատուկ խումբ կամ ծառայություն, որը մշտապես կուսումնասիրեր սոցիալական կայքերում, համացանցի կայքէջերում, ԶԼՄ-ներում արված քննադատական դիտողություններն ու առաջարկությունները:
Այդ խումբը կամ ծառայությունը կարող էր նաև մշակել, վերլուծել և ներկայացնել տեղեկատվություն, առաջարկներ, վերլուծություններ, խորհրդատվություններ ըստ համապատասխան նշանակության…
Ինչու չէ նաև անհրաժեշտության դեպքում հակազդել, հերքել կամ պարզաբանել…
Ամեն դեպքում, քննարկումների, մեկնաբանությունների ընթացքում արվում են նաև շատ խելացի, գործնական և խելամիտ առաջարկներ, որոնք պետք չէ անտեսել…




