1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ֆինանսական խարդախությունների գործով, իր կողմնակիցներին հայտնել է, որ դատական իշխանությունների կողմից հետապնդումների պատճառով չի քնում արդեն 55 օր և 11 կիլոգրամ նիհարել է: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Սրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն են: Ինձ ցանկանում են դուրս նետել պատմությունից այդքան անարդար և ամոթալի մեղադրանքով: Ինձ ուզում են գող համարել, չնայած ես երբեք չեմ գողացել»,- ասել է նա՝ երեկ ուշ երեկոյան Հռոմում իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության պատգամավորների ու սենատորների հետ հանդիպման ժամանակ:

Բեռլուսկոնին կրկնել է մեղադրանքը՝ ուղղված Իտալիայի քննչական և դատական մարմինների դեմ, որոնք իր կարծիքով՝ կործանարար օպերացիա են իրականացնում իրավական պետության դեմ:

Հավաքի մասնակիցները որոշել են, որ եթե հոկտեմբերի 4-ին սենատի հատուկ հանձնաժողովը քվեարկի Բեռլուսկոնիին սենատորի լիազորություններից զրկելու օգտին, իրենք զանգվածաբար վայր կդնեն պատգամավորական և սենատորական մանդատները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել