Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։ Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։ QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։ Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։ Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։ Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից։
Հ․Գ․ 2025 թվականի փետրվարի 8-ին՝ 7 համարի ավտոբուսը նստած և 11 համարի ավտոբուսից իջած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա է փորձել հասկանալ ուղևորության ընթացքում, որն իրեն, վստահաբար չի հաջողվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել