Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության ծառայության աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքների արդյունքում վիրավորները ժամանակին տեղափոխվեցին հիվանդանոցներ: 

Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: 

Այս պահին վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել