1in.am-ը գրում է.

Եգիպտոսում Ասուանի ամբարտակի մոտ գտնվողՆասերա արհեստական լճից գողացել են 40 կոկորդիլոս՝ հայտնում է Al Arabiya.-ն:

Հեռուստաալիքի ներկայացուցիչների կարծիքով՝ դա արվել է կենդանիների կաշին վաճառելու նպատակով:

Անցած տարի լճում 81 կոկորդիլոս է բնակվել, իսկ հետազոտողները ակնկալում էին դրանց թվաքանակի աճ:

Նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո անվտանգության բոլոր ուժերն ուղարկվել էին մոտակա քաղաքներ, այդ իսկ պատճառով կոկորդիլոսների պահպանությունն ուշադրությունից դուրս էր մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել