Ու սա դեռ սկիզբն է
Սա գժվելու էլ չի, սա չգիտեմ ինչ է։ Հայաստանի քաղաքացի Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը։
Ե՞ւ, կհարցնեք դուք։
Եւ այն, որ Նոր Նորքի անձնագրայինի պետը, հանգամանալից զննելով քաղաքացու 40 տարվա ստորագրությունը, ասել է՝ «սա հիմա արդեն խնդիր է»։
Բնականաբար, քաղաքացին հրաժարվել է հանուն Ալիեւի ու Էրդողանի՝ իր 40 տարվա ստորագրությունը փոխել ու առանց սոցքարտ՝ հեռացել է։
Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա։
Возможно, это изображение 1 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել