«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «Հժ»–ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ Էլ հաստատեց սույն տեղեկությունը։ Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմսսմբ 2500-3000 հոգի։
Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար և մի քաանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։ Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանսաան բնակություն հաստատել այլ վայրում։ Ռուսաստանն այսպիսով՝ մի կողմից զենք Է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից մեծացնում Է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, նաև այդ զենքից պաշտպանելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: