
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտը Հայաստանը դարձնում է «էրմենիստան»։
Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները,իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0QzBtEAtJQ3BgERWeUEGUxqcFEQMHbnGvdS4yjA4DeiTA5RmM9e3U83K5L7x4ez2Rl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել